Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։ Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 2423, ինչը 79-ով ավելի է, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,9%։ Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ, ինչը 10-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 81,1%։ Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով