Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 40 միավորով լավագույնն է ճանաչվել «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ դառնալով 7 գոլի ու 2 ասիստի հեղինակ։ 2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը հեղինակել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով