Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Լիբանանի բանակը հայտնել է, որ իր զինվորները սկսել են տեղակայվել հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ «Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին չմտնել քաղաք մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը և հետևել տեղակայված ռազմական ստորաբաժանումների հրահանգներին՝ իրենց անվտանգության համար», – նշված է բանակի հայտարարության մեջ։ Իսրայելն այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չի արել։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Զաուտար ալ-Ղարբիան այն երեք հարավային տարածքներից մեկն է, որտեղ փորձարկվելու է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի իրականացումը։ «Փորձնական գոտիների» մեջ մտնող մյուս տարածքներն են Ֆրուն և Սրիֆա գյուղերը: Ըստ հեռուստաալիքի՝ տեղի որոշ բնակիչներ նշել են, որ իսրայելական զորքերը երբեք ներկա չեն եղել գյուղերում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9821

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով