Մեզ խաղաղություն, անվտանգություն և կայունություն է պետք Հարավային Կովկասում։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա նշել է, որ Գերմանիայի և Եվրամիության շահերից է բխում, որ աշխարհաքաղաքական առումով կարևոր այս տարածաշրջանում տիրի հանգստություն։ Շնորհավորելով Ալիևին խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ՝ կանցլերը նշել է․ «Այս պայմանագիրը կրում է Ադրբեջանի և Հայաստանի կնիքը։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել ձգձգված հակամարտությունը»։



