Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները: Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ հանձնելով վկայականները: Քննչական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծել է քննիչների՝ արդարամիտ, կարգապահ, բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ նրանց կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից, ինչպիսի միջանձնային հարաբերություններ կառուցեն անձնակազմի ներսում: Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեում շարունակական կադրային բարեփոխումներին՝ նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց և բարեվարք կադրերով: Արթուր Պողոսյանն իր խոսքում նշել է, որ կադրային համալրվածությունը նպաստել է նաև քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ • Ասլան Ռուդիկի Միրզոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ • Անդրանիկ Յուրիի Ավագյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ • Հարություն Արտաշեսի Խաչատրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ • Արթուր Աբգարի Միքայելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի քննիչ • Ալբերտ Կամոյի Ցուցուլյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Ռամիդա Վահանի Դարբինյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Վահե Արսենի Ավդալյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Էդուարդ Գարիկի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Գնուն Արամի Յազերյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Վիգեն Կարենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Արտակ Ալեքսանի Խանամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Մանե Բագրատի Առաքելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Հրանտ Արթուրի Գասպարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Օվսաննա Արթուրի Հակոբյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Արմեն Շուրիկի Նալբանդյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ • Հայկանուշ Աշոտի Մալխասյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Հենրի Կարենի Ազատյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Դիանա Արմենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Սյուզաննա Արայիկի Ջավադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Արման Հարությունի Ռոստոմյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ • Կարինե Ահարոնի Ֆեսչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ • Կիմ Արմենի Մարգարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ • Կամո Արմենի Չոբանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ • Անահիտ Վարդանի Տոնոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ • Աննա Արմենի Ասլանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ • Լևոն Յուրիկի Ոսկանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ • Սուսաննա Էդվարդի Գևորգյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ • Մկրտիչ Հովհաննեսի Մկրտչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ • Վոլոդյա Հակոբի Բաղդասարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ • Ավետիս Դերենիկի Սահակյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ • Արզուման Հրաչյայի Ամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ • Պարույր Արտիկի Ամիրխանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ • Անի Սևանի Զադայանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ • Ռոբերտ Արսենի Դաջունցը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ • Հասմիկ Շահենի Ղանադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9816

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով