Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանատարների հետ հանդիպմանը քննարկել է ռազմաճակատի առաջնահերթ կարիքները, սահմանամերձ ուղղությունների պաշտպանությունը և Չեռնիգով-Կիևյան ուղղությամբ հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու հարցերը։ Քննարկման ընթացքում զեկուցվել է հետախուզական տվյալների և Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Խերսոնի և Դնեպրոպետրովսկի մարզերի, մասնավորապես՝ Նիկոպոլի պաշտպանությանը։ Կողմերը կարևորել են հատկապես ռուսական ԱԹՍ-ներին հակազդելու, մարդկանց պաշտպանելու և առաջնագծի ՀՕՊ-ն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9816

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով