Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը, որի ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում, Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկն է։ Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել են նախագահի աշխատակազմի աղբյուրները։ Նախագահականում Ումերովի հնարավոր նշանակումը բացատրում են միջազգային բանակցությունների և պաշտպանական համաձայնագրերի շուրջ նրա աշխատանքային փորձով։ Նրա նոր պաշտոնի մասին լուրերը շրջանառության մեջ են մտել այն բանից հետո, երբ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱԱՊԽ նոր քարտուղար է դառնալու ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոն։



