Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից

Երեխաների ոչ սննդային թունավորումների մեծ մասը դեղերի, կենցաղային քիմիական նյութերի (օրինակ՝ սպիտակեցնող, ախտահանիչ, լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, քացախի), ինչպես նաև թունաքիմիկատների և թունավոր բույսերի՝ երեխաների համար անհասանելի վայրում չպահելու հետևանք է. հայտնում են առողջապահության նախարարությունից: «Թունավորումը տեղի է ունենում կլման, ներշնչման, ներարկման կամ ներծծման միջոցով` թունավոր նյութի ազդեցությամբ: Երեխաների թունավորումները շատ հաճախ տեղի են ունենում տանը: Ինչպե՞ս կանխել թունավորման դեպքերը Երեխայի անվտանգությունը սկսվում է մեր` մեծահասակներիս զգոնությունից։ Պահպանելով անվտանգության այս պարզ կանոնները՝ կարող ենք կանխել դժբախտ պատահարները և ապահովել երեխայի առողջությունն ու անվտանգությունը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9785

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով