Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից․ Ազգային ժողովում օգտին է քվեարկել 279, դեմ՝ 81 պատգամավոր։ Սենատի կողմից արդեն հավանության արժանացած օրինագիծն այժմ պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը և ստորագրի նախագահը։ Եթե գործընթացն ընթանա ըստ պլանի՝ նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է, որ արգելքն ուժի մեջ կմտնի արդեն նոր ուսումնական տարվանից, ինչը Ֆրանսիային կդարձնի Եվրամիության առաջին երկիրը, որը նման օրենսդրական սահմանափակում է մտցնում։ Սահմանափակումները կիրառվելու են երկու փուլով․ սեպտեմբերից մինչև 15 տարեկան երեխաներն այլևս չեն կարողանա նոր հաշիվներ բացել սոցցանցերում, իսկ արդեն 2027 թվականի հունվարից տարիքային վերիֆիկացիա պետք է անցնեն Ֆրանսիայի բոլոր գործող ակաունտները։ Միևնույն ժամանակ օրենքը պատժամիջոցներ կամ տուգանքներ չի նախատեսում արգելքը խախտելու համար։



