Marvel-ի «Բլեյդ» ֆիլմի չեղարկումից հետո դերասան Մահերշալա Ալին և ռեժիսոր Բասամ Թարիկը միավորվել են Amazon MGM-ի «Your Mother Your Mother Your Mother» նոր մարտաֆիլմի շուրջ։ Ալին նշել է, որ նոր նախագծում օգտագործել է «Բլեյդ»-ի համար ավելի քան մեկ տարի տևած մարզումների հմտությունները՝ հավելելով, որ ստեղծագործական առումով իրեն վերականգնված է զգում։ Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին խոստովանել է, որ ֆիլմի ձախողման համար իրեն «պարտված է զգում»։ Նրա խոսքով՝ իրենք չէին ցանկանում պարզապես կաշվե հագուստ հագցնել Ալիին և վամպիրներ սպանողի դեր տալ առանց բացառիկ սցենարի, իսկ նախագիծն այդ պահին բավարար մակարդակի չի եղել: Ալին ընդգծել է, որ ուրախ է նոր նախագծում նկարահանվելու համար և արդեն առաջ է շարժվում. «Նրանք միլիարդավոր դոլարներ ունեն. եթե ցանկանային նկարահանել ֆիլմը, մենք դա կանեինք»։ Ի դեպ, վերջերս Comic-Con-ում Ֆայգին հայտարարել է Ռայան Գոսլինգի մասնակցությամբ «Ghost Rider»-ի և Դեյվիդ Ջոնսոնի գլխավոր դերակատարմամբ «Black Panther 3»-ի մասին։



