ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Նախաձեռնությունը, որը հեղինակել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ, արժանացել է 44 կողմ և 7 դեմ ձայների: Առաջարկը հանձնաժողովում քննարկվել է դեռևս հունիսի 10-ին, սակայն քվեարկության է դրվել հուլիսի 22-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով