Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել Ալի էթ Թահեր լեռնային շրջանի վրա, որը շիաների «Հեզբոլլահ» խմբավորման համար ծառայում է որպես առաջնային դիրք Լիբանանի հարավի Նաբատիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Al-Markaziya գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ բարձունքներում, որտեղ ստեղծված են ստորգետնյա ապաստարաններ և թունելներ, հուժկու պայթյուններ են որոտացել: Գնդակոծման են ենթարկվել նաև Նաբատիա էլ Ֆաուքա քաղաքի բնակելի թաղամասերը, որտեղ քանդվել է մի քանի շենք:



