Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին Մանիլայում ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը «երկիր է, որը ղեկավարվում է արմատական հոգևորականների կողմից»՝ նրանց անվանելով «անտարբեր տնտեսական հարցերի նկատմամբ»։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Նրանք կործանում են իրենց երկիրը։ Իրանը կարող է լինել Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկիրը, եթե ցանկանար լինել այդպիսին։ Բայց փոխարենը նրանք իրենց գումարներն օգտագործում են և փոխանցում դրանք «Հեզբոլլահին», «Համասին», հութիներին։ Նրանք գումար են տրամադրում շիա աշխարհազորայիններին։ Նրանք աջակցում են ամբողջ աշխարհում հովանավորվող ահաբեկչությանը», — ասել է Ռուբիոն։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը «միջուկազերծված Իրանն» է։ «Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Պատկերացրեք, թե ինչ կանեին աշխարհի հետ», — նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով