Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարեցին որակավորման փուլը և անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկները մրցեցին միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթեց կորեացի մարզիկին և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով