Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

«Մեդուզա»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլը երկրորդ անգամ իջեցրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար նախատեսված նպատակային ցուցանիշը սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններում՝ այն սահմանելով 45%: Ի սկզբանե իշխանություններն ակնկալել էին 55%, որն այնուհետև նվազեցվել էր մինչև 50%, իսկ հուլիսին պլանները կրկին վերանայվել են։ Ակնկալիքների մեղմացումը պայմանավորված է վառելիքային ճգնաժամով, գների աճով, պատերազմից բնակչության հոգնածությամբ և վարկանիշների անկմամբ, ինչի պատճառով չափազանց բարձր արդյունքը կարող է կասկածելի թվալ։ Միաժամանակ ընտրությունների մասնակցության ցուցանիշի («յավկայի») նպատակային շեմը մնացել է անփոփոխ՝ 50%:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9778

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով