Իրաքի և Քուվեյթի սահմանին գտնվող «Ալ Աբդալի» անցակետը դադարեցրել է աշխատանքն անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է իրաքյան INA գործակալությունը: Անվտանգության կառույցներում գործակալության բարձրաստիճան աղբյուրի տվյալներով՝ «իրաքյան կողմը Քուվեյթի իշխանություններից ծանուցում է ստացել «Ալ Աբդալի» սահմանային անցակետի ժամանակավոր փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո»: Միևնույն ժամանակ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սահմանային անցակետը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, որի հետևանքով նյութական վնաս է պատճառվել։ Տուժածներ չկան։



