Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

Հայաստանի Հնրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հավակնորդների քննություններն, ըստ ժամանակացույցի, կանցկացվեն ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 7-ին, 11-ին, 13-ին, 17-ին և 19-ին։ Քննությունները տեղի կունենան ժամը 10։00-ին և 14։30-ին։ Հավակնորդները պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով