Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ զրույցում խիստ դատապարտմամբ է հանդես եկել Կարմիր ծովում սաուդյան նավթային լցանավերի ուղղությամբ հութիների հարձակումների կապակցությամբ։ «Նման գործողություններն անընդունելի են, խախտում են միջազգային իրավունքը, սպառնում նավագնացության ազատությանը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- գրել է Շարիֆն իր X սոցիալական ցանցի էջում։



