Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ մրցեց ռումինական «Կլուժ»-ի հետ։ Առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ը կազմակերպված և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեց՝ չեզոքացնելով մրցակցի գրոհները և արդյունավետ օգտագործելով իր հնարավորությունը։ Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հաշիվը։ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան՝ գլխի դիպուկ հարվածով գրավելով «Կլուժ»-ի դարպասը և առաջ մղելով երևանյան թիմին։ Մինչև ընդմիջում ռումինական ակումբը փորձում էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն «Ալաշկերտ»-ի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում։ Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սֆաիթը: Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին. «Ալաշկերտ»-«Կլուժ»`1:1: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով