Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար: Այս մասին նա գրել է Truth Social հարթակում: Թրամփը նշել է, որ հութիները պատասխանատու կերպով են գործել 2025 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն նրանց հարվածներ հասցրեց առևտրային նավերի վրա հարձակվելու համար: «Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել: Ցավոք, հիմա նրանք նորից սկսում են. երեկ երեկոյան (խմբ.՝ հուլիսի 22-ին) նրանք կրակել են Սաուդյան Արաբիայի երկու նավի վրա», – գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ եթե հութիները կրկին դա անեն, ապա ԱՄՆ-ն «պատասխանատվության կենթարկի Իրանին», քանի որ հութիները վայելում են Իրանի աջակցությունը: «Եվ իհարկե, խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ մինչ այս նրանք գործում էին պրոֆեսիոնալ և խելամիտ կերպով», – եզրափակել է Թրամփը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9772

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով