ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերին կամ բեռներին հասցված ցանկացած վնաս կվճարվի իրանական սառեցված միջոցներով, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ «Այս պահից սկսած, մինչև հետագա ծանուցում նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնասի համար կվճարվի իրանական միջոցներով, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների տիրապետության և վերահսկողության տակ։ Այս վնասները կարող են շատ զգալի լինել, բայց, այնուամենայնիվ, սա արդար և համարժեք քայլ է», – նշել է Թրամփը։



