Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով, վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի», – նշել է Արաղչին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9766

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով