Mastercard-ը և Yandex Go-ն հայտարարել են Հայաստանում նոր ռազմավարական համագործակցության մասին. ընկերությունները ներկայացնում են մի շարք հատուկ առաջարկներ՝ իրենց օգտատերերի և քարտապանների համար արտոնություններով։ Համադրելով Mastercard-ի անվտանգ վճարային տեխնոլոգիաներն ու Yandex Go-ի առաջատար թվային էկոհամակարգը՝ համագործակցությունը դարձնում է ամենօրյա ուղևորություններն ավելի շահավետ և խրախուսում անկանխիկ վճարումները։ Համագործակցությունն արտացոլում է Mastercard-ի և Yandex Go-ի ընդհանուր նպատակները՝ հետևողականորեն ընդլայնելու օգտատերերին ընձեռվող հնարավորությունները։ Ընկերությունները համատեղ նպաստում են Հայաստանում թվային տնտեսության զարգացմանն ու ժամանակակից վճարային լուծումների լայն կիրառմանը։ Համագործակցության շրջանակում Mastercard- ը և Yandex Go- ն Mastercard քարտապանների համար ներկայացնում են երեք հատուկ առաջարկ։ Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World Elite, World Black Edition և Business Preferred քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 50% զեղչով ՝ Yandex Go-ի բոլոր սակագներով, բացառությամբ «Ստարտ» («Էկոնոմ») սակագնի։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։ Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World քարտերի (ներառյալ Mastercard Travel ) քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 30% զեղչով՝ «Կոմֆորտ» և ավելի բարձր սակագներով․ մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։ Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard քարտերով վճարելիս օգտատերերը կարող են ամսական 1 ուղևորություն կատարել 5% զեղչով՝ «Բիզնես» սակագնով ուղևորվելիս։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 1 000 դրամ է։ «Yandex Go- ում կարևորում ենք համագործակցությունները , որոնք օգտատերերի համար ստեղծում են լրացուցիչ արժեք։ Mastercard- ի հետ համատեղ առաջարկները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ՝ համադրելով երկու ընկերությունների տեխնոլոգիական հնարավորությունները »,- նշել է Yandex Armenia- ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ « Այսպիսի ռազմավարական համագործակցությունները Mastercard- ին հնարավորություն են տալիս քարտապանների համար արժեք ստեղծել ոչ միայն վճարման պահին , այլև նրանց առօրյայում։ Yandex Go- ի հետ այս համագործակցությունը մեր քարտապաններին տրամադրում է շոշափելի առավելություններ՝ միաժամանակ խրախուսելով անվտանգ և անխափան թվային վճարումների կիրառումը։ Ուրախ ենք այս նախաձեռնությունը ներկայացնել Հայաստանում և շարունակել ընդլայնել նորարարական վճարային լուծումների հասանելիությունը տարածաշրջանում »,- նշել է Mastercard – ի փոխնախագահ , Հայաստանի և Վրաստանի տարածքային ղեկավար Դավիթ Զգուդաձեն։ Առաջարկները գործում են 2026 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ ։ Առաջարկներից օգտվելու համար անհրաժեշտ է Yandex Go հավելվածում որպես վճարման եղանակ ընտրել ակցիային մասնակցող Mastercard քարտը և վճարումն իրականացնել անկանխիկ եղանակով։ Մինչև պատվերի հաստատումը հավելվածում կցուցադրվեն տվյալ ուղևորության համար հասանելի առաջարկները։



