Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի նրա պաշտոնակից Վան Ին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի հետ հարաբերությունները և ուկրաինական հակամարտության թեմատիկան: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​գերատեսչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեման և ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը», – հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Գերատեսչությունը հավելել է, որ «հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ նմանությունը արծարծված հարցերի մեծ մասի վերաբերյալ»: ՇՀԿ-ի նիստի շրջանակում Լավրովը նաև հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9744

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով