Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թիրախավորել է Բահրեյնում գտնվող ամերիկյան Amazon ընկերությանը պատկանող տվյալների կենտրոնը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Ոչ՛ Amazon-ը, ո՛չ էլ Բահրեյնի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։ Բահրեյնի պաշտպանական ուժերը հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը կասեցրել են իրանական մի քանի հարձակումներ։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քուվեյթը նույնպես դարձել է հարվածների ալիքի թիրախ։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունն ակտիվորեն որսում է իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները։ Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ արկեր է արձակել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի ուղղությամբ, որն օգտագործվում է ԱՄՆ ուժերի կողմից։ Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ իրանական կործանիչները հարվածել են Քուվեյթի ալ-Ուդայրիում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի և սարքավորումների պահեստների՝ հրկիզելով և ոչնչացնելով դրանք։ Մեկ այլ հաղորդագրության մեջ ԻՀՊԿ-ն կոչ է արել տարածաշրջանի երկրների քաղաքացիներին առնվազն 500 մետր հեռավորության վրա մնալ ամերիկյան օբյեկտներից։



