ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է Կատար՝ քննարկելու Պարսից ծոցում տիրող իրավիճակը։ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոլոմինան հանդիպել է Միջազգային համագործակցության պետքարտուղար Մարիամ բինթ Ալի բին Նասեր ալ-Միննադի և Կատարի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Մաննայի հետ։ Նշվում է, որ Խավիեր Կոլոմինայի քննարկումները կենտրոնացած են եղել տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխվման և ՆԱՏՕ-Կատար համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով