ՆԱՏՕ-ն հաստատել է Ռումինիայի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տարածված տեղեկությունները։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչուն ոչնչացնելու նպատակով օդ են բարձրացել երկու ռումինական F-16 կործանիչներ և երկու իտալական Eurofighters ինքնաթիռներ։ «Անօդաչու թռչող սարքը խոցվել է Ռումինիայի օդային տարածքում։ Հետաքննությունը շարունակվում է, և ՆԱՏՕ-ն սերտ կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ Այդուհանդերձ, չի բացահայտվել, թե որ երկրին է պատկանում Ռումինիայի օդում խոցված անօդաչու թռչող սարքը։



