Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է

Լոռու մարզի Բազում բնակավայրի՝ Մ-3-ի 131-րդ կմ-ից դեպի զորամաս տանող մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ հողային պաստառի կառուցման աշխատանքներն ավարտվել են, շուտով կմեկնարկի ճանապարհի երթևեկամասում և մայթերին ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով