Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ լեգենդար Պելեի հագած մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով՝ 4.9 միլիոն դոլարով։ Ադ մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստն այդ մարզաշապիկը կրել է 17 տարեկանում՝ մասնակցելով 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Հաղորդվում է, որ այդ մարզաշապիկը դարձել է Պելեին պատկանած և երբևէ վաճառված ամենաարժեքավոր իրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով