Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի է ունեցել WUKF կարատեի աշխարհի առաջնությունը՝ 48 երկրների 76 ֆեդերացիաների մարզիկների մասնակցությամբ։ Կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը հաղթել է առաջնությունում։ Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, եզրափակչում 7:1 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ։ Այս հաղթանակով Ունանյանն ամրապնդել է այս տարվա իր ցուցանիշը․ նա մասնակցել է կարատեի 3 մրցաշարի և բոլորում էլ հաղթող ճանաչվել. հունիսի 5 (Հունգարիա) – Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն հունիսի 20 (Լեհաստան) – WKF վարկածով միջազգային Գրան պրիի հաղթող հուլիսի 23 (Ռումինիա) – WUKF վարկածով աշխարհի չեմպիոն (երկրորդ տարին անընդմեջ)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9721

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով