Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել

Ֆրանսիայով մեծ տարածված անտառային հրդեհների պատճառով ևս 55 հազար մարդ է տարհանվել վեց բնակավայրից։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է «շատ անբարենպաստ», և կրակը «քաոսային կերպով շարժվում է դեպի Բորդո»։ Անցյալ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել եվրոպական մի քանի երկրներում, առաջին հերթին՝ Ֆրանսիայում և Իսպանիայում, որտեղ ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 330 հազար մարդ։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Ֆրանսիայում։ Կրակը ոչնչացրել է 42 հազար հեկտար տարածք, և այս հրդեհը դարձել է երկրի խոշորագույն անտառային հրդեհներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Տարեսկզբից ի վեր Ֆրանսիայում ընդհանուր առմամբ այրվել է մոտ 98 հազար հեկտար հողատարածք։ Կրակի տարածմանը նպաստում են չոր բուսականությունը և ուժեղ քամին։ Հրդեհի պատճառով փակվել է դեպի Իսպանիա տանող A63 ավտոմայրուղու 60 կիլոմետրանոց հատվածը։ Միևնույն ժամանակ, Իսպանիայում հրդեհները շարունակում են տարածվել։ Մադրիդի և Ավիլայի շրջակա տարածքներից տարհանվել է ավելի քան 90 հազար մարդ։ Օշխանությունները կարգադրել են տարհանել նաև Տոլեդոյի մոտակայքում գտնվող առնվազն ութ համայնքների բնակիչներին, սակայն այն բնակիչների թիվը, ում կյանքի վրա ազդել է տարերքը, դեռևս հայտնի չէ։ Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն տեղի ունեցածն անվանել է «տարածաշրջանի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհը»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է, որ առջևում «դժվարին ժամանակներ» են։ Շաբաթ լույս կիրակի գիշերը ափամերձ Վալենսիա քաղաքի մոտակայքում հրդեհի նոր ճակատ է ձևավորվել։ Վալենսիայի իշխանությունները հաստատել են հրդեհի հետևանքով մեկ տղամարդու մահվան փաստը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9861

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով