Իրանը կկասեցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ Ավելի վաղ ԱՄՆ-ն գրեթե երկու շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո դադարեցրել էր Իրանի դեմ ռմբակոծությունները, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան ասել էին, որ այլևս հարվածելու շատ թիրախներ չկան, ինչպես նաև մտահոգություն էին հայտնել ամերիկյան սպառազինությունների պաշարների սպառման կապակցությամբ։ Հանգստյան օրերին Իրանին նոր հարվածներ չեն հասցվել, Թեհրանն իր հերթին դադարեցրել է տարածաշրջանի երկրներին հարվածները։ Իրանցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Reuters-ին հայտնել է, որ Թեհրանի դիրքորոշումը նույնն է՝ «հարձակում հարձակման դիմաց»։ «Եթե հարվածները դադարեն, Իրանն էլ կկասեցնի իր գործողությունները։ Այդ ուղերձը փոխանցվել է Միացյալ Նահանգներին», – նշել է նա։ Իրանցի բարձրաստիճան



