Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի այս հարձակումը։ «(Խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկին հարձակվել է իրանական առևտային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստու։ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը կատարվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», – գրել է Արաղչին X հարթակում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9760

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով