Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ամիսներ շարունակ լուրջ խնդիրներ են եղել Գլխավոր շտաբի պետի և Պաշտպանության նախարարության միջև համագործակցության ու փոխգործակցության հարցում։ Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ առկա մարտահրավերները, մասնավորապես՝ մոբիլիզացիան և հակաօդային պաշտպանության ապահովումը, հնարավոր է լուծել բացառապես նախարարության և բանակի սերտ համագործակցության միջոցով։ Նա նշել է, որ ռուսական կողմից հնարավոր նոր սպառնալիքների ֆոնին անհրաժեշտ են մոբիլիզացիայի նոր մոտեցումներ և միջոցառումներ, ինչպես նաև ռազմական ու պետական ինստիտուտների լիարժեք միասնություն։ Անդրադառնալով հակաօդային պաշտպանության խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ առկա հակահրթիռային համակարգերը բավարար չեն, և ժամանակ չկա կողմերի միջև երկարատև բանակցությունների կամ պարզաբանումների համար, քանի որ գերխնդիրը երկրի երկինքը պաշտպանելն է։



