Հուլիսի 21-29-ը Ղազախստանում անցկացվում է Oskemen Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարի Masters խմբում 6 խաղափուլից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը ունի 4 միավոր և կիսում է 6-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Նույն խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը ունի 3 միավոր: Մրցաշարի «pen խմբում հանդես է գալիս Սեդրակ Մաթևոսյանը, ով ունի 4 միավոր: Խաղերին կարող եք հետևել այստեղ :



