Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 51-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։ Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է մոտավորապես 3200։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 125-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 43,9%։ Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա էբոլայի կասկածանքով 773 մարդ: Ախտահարվածների հետ շփումների հսկման ցուցանիշը կազմում է 77,8%։ Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Տենդը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հինգ նահանգում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով