Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չկա: «Ամենատաք գոտին կշարունակեն մնալ Երևանն ու Արարատյան դաշտը: Ուշ երեկոյան ժամերին ՀՀ տարածքում՝ առանձին հատվածներում, անձրև և ամպրոպ կանխատեսվում են միայն հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և 2-ին»,- ասել է Սուրենյանը և հիշեցրել, որ ՀՀ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, ուստի պետք է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով