Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի

Իսպանիայի Ավիլա նահանգում մոլեգնող անտառային հրդեհը համարվում է երկրի պատմության ընթացքում գրանցված ամենախոշորներից մեկը։ Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմում է մոտ 50 հազար հեկտար։ Հրդեհներ են բռնկվել նաև Տոլեդո նահանգում և Մադրիդի ինքնավար համայնքում։ Երեք խոշոր օջախների ընդհանուր ընդգրկած տարածքը հասել է 77 հազար հեկտարի։ Անվտանգության նկատառումներով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Մի շարք ճանապարհներ դեռևս փակ են։ Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները արտակարգ իրավիճակ էին հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում, ինչպես նաև Ավիլա և Տոլեդո նահանգներում՝ անտառային հրդեհների պատճառով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով