Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ Պարնիի կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր: Ժամը 18։15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները և կամավորները հայտնաբերել են երեխաներին։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և 4 կամավոր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով