Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը

Հայաստանն ու Իրանը քննարկել են դեպի Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցը: Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը կարևորել են արդեն 12 տարի ձգվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի արագացումը և անդրադարձել Մեղրու ՀԷԿ-ի կառուցման նախագծին, որը ֆինանսավորելու և իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը: Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հնարավորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9621

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով