Հայէկոնոմբանկ և YOKO. պատմություն հաջողության և վստահելի գործընկերության մասին

YOKO-ն հնգամյա հայկական բրենդ է, որն իր կայացման ճանապարհն անցել է Հայէկոնոմբանկի հետ համագործակցությամբ: Ընկերության հիմնադիրներ Ռաֆայել Վարդանյանն ու Դավիթ Լևոնյանը բնական բաղադրությամբ կերեր են արտադրում շների համար: Ունենալով մրցակցային դիրքեր հայկական շուկայում՝ նրանք քայլեր են ձեռնարկում հայկական արտադրանքն աշխարհին ներկայացնելու համար։ «Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իմ կյանքում հայտնվեց Յոկոն՝ Ակիտա ցեղատեսակի իմ շունը: Տեղական շուկայում անհնար էր գտնել կերեր առանց քիմիական հավելումների, և սկսեցի ինքնուրույն փորձարկումներ անել: Հենց այդ ժամանակ էլ բիզնես սկսելու առաջարկ ստացա Դավիթից, և միասին հիմնեցինք բրենդը», – նշում է YOKO-ի համահիմնադիր Ռաֆայել Վարդանյանը՝ ընդգծելով Յոկոյի անփոխարինելի դերը բիզնես գաղափարի կյանքի կոչման գործում: Ցանկացած բիզնես էլ հասնում է զարգացման մի փուլի, երբ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու կարիք է առաջանում: Եվ հենց այդ ժամանակ է, որ բանկի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ստացավ: «Դիմեցինք Հայէկոնոմբանկ, քանի որ ֆինանսավորման պայմանները գրավիչ էին, և բանկը պատրաստ էր աջակցել հայկական արտադրանքի զարգացմանը։ Եվ մեր պարագայում կարևորը ոչ միայն վարկային միջոցներն էին կամ անվտանգ փոխանցումները, այլ նաև աջակցությունն ու խորհրդատվությունը, որ մշտապես զգացել ենք Հայէկոնոմբանկի հետ աշխատելիս», – նշում է YOKO-ի համահիմնադիր Դավիթ Լևոնյանը՝ նշելով, որ ներգրավված ֆինանսավորումն ուղղվել է ինչպես բրենդի զարգացմանը, այնպես էլ նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրամասի ընդլայնմանը։ Բրենդի համահիմնադիրները, ներկայացնելով իրենց փորձառությունը և հետհայացք գցելով իրենց անցած ճանապարհին, վստահաբար նշում են, որ փոքր բիզնեսների հաջողության գրավականը հաճախ ճիշտ պահին բիզնեսում արված ներդրումներն են, և չնայած մտավախություններին՝ այս ճանապարհին վստահելի գործընկեր ունենալը կարևոր է։ Դավիթն ու Լևոնը մտադիր չեն կանգ առնել․ առջևում արտադրվող տեսականու ընդլայնումն է և նոր շուկաների նվաճումը, առաջին փուլում՝ վրացական։ Նրանք վստահ են՝ Հայէկոնոմբանկի հետ գործընկերությունն այս փուլում ևս արժեքավոր է լինելու։ 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9523

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով