ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումներից հետո հայտարարել է, որ բանակցությունները երկու ղեկավարների հետ լավ են անցել: Այս մասին նա գրառումներ է արել Truth Social հարթակում: «Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումը շատ լավ է անցել», – նշել է Թրամփը: Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ լավ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ըստ X հարթակում Զելենսկու գրառման՝ կողմերը քննարկել են Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և «մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել»: Չնայած հարաբերություններում լարվածության մասին լուրերին՝ Թրամփը նաև շատ դրական է գնահատել Նեթանյահուի հետ հանդիպումը: «Շատ լավ հանդիպում ունեցանք: Անշուշտ, քննարկվեցին բազմաթիվ կարևոր հարցեր», – նշել է նա: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով: Նեթանյահուն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ տեղի ունեցած հանդիպումներից «լավագույններից մեկը»:



