Հուլիսի 27 -ին ՌԴ պետական դուման գումարել է վերջին նիստը, որից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պատգամավորներին։ ՌԻԱ Նովոստին տեղեկացրել է, որ «նրանցից մեկի «հարկավոր է մարտի դաշտում ավելի համարձակ գործել» նկատառմանը Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ պատերազմում, «ինչպես և տնտեսության բնագավառում, կան ռիսկեր, որոնց գինը մարտադաշտում մեր կորուստներն են, ուստի այստեղ էլ պիտի ակուրատ գործենք, բայց՝ համառ և հետևողական հասնելով մեր երկրի առջև դրված նպատակներին, մենք դրանց կհասնենք»։ Պետդումայի պատգամավորների հետ Պուտինի հանդիպման օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվել է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բըրհեմը միջազգային առաջին հանդիպումը անցկացրել է նրա հետ։ Ըստ տեղեկությունների, Ուկրաինան բրիտանական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է ստացել, ինչպես նաև՝ տեղում դրանց արտադրությունը կազմակերպելու արտոնագիր։ Ուկրաինայի նախագահը Լոնդոնից մեկնել է Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահ Թրամփը նրան հուլիսի 28-ին ընդունել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Փակ բանակցությունները տևել են «մոտ մեկ ժամ»։ Զելենսկին այդ հանդիպումը գնահատել է «լավ»։ Այդ մասին նա գրառում է կատարել սոցիալական X հարթակում, ինչից հասկացվում է, որ բանակցությունների հիմնական առարկան ոչ այնքան Patriot հրթիռներ են եղել, որքան՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի «վերբեռնումը»։ Չնայած ուկրաինական կողմից Ռուսաստանին հասցվող հրթիռա-դրոնային ցավոտ հարվածներին, զորքերի շփման գծում ռուսական կողմը հարձակումները շարունակում է։ Անանուն զինվորական



