Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է մոտ 300 անօդաչու թռչող սարք: Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ թիրախավորվել են Ռյազանում և Պերմում նավթավերամշակման գործարաններ և լոգիստիկ կենտրոն: Իր հերթին, Ռյազանի նահանգապետը հայտնել է, որ արդյունաբերական տարածքում հրդեհ է բռնկվել: Վեց մարդ տուժել է: Նաև տարհանվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պերմի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները խոցվել են, տուժածներ չկան: Ըստ տեղական իշխանությունների՝ գիշերվա ուկրաինական հարվածներից մեկ մարդ զոհվել է Տագանռոգում, մեկ մարդ՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Ղրիմում: Ուկրաինան էլ հայտնել է ռուսական 65 անօդաչու խոցելու մասին: Մի քանի վայրում արձանագրվել են հարվածներ: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ների, հրետանու և ավիառումբերի հարվածներից վնասվել են մասնավոր տներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: 5 մարդ տուժել է:



