Երևանում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Երևանում Արշակունյաց 52/52 հասցեում «88 սուպերմարկետ»-ում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը: Ինչպես տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ «ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությ ան պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով