Հնդկաստանում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 78-ի

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 78-ի։ Գերատեսչության տվյալներով՝ ավելի քան 300 հազար բնակիչ շարունակում է մնալ աղետի գոտում։ Ջրի տակ է անցել 551 բնակավայր։ Ամենաբարդ իրավիճակը պահպանվում է Չարայդեո շրջանում, որտեղ տարերային աղետից տուժել է ավելի քան 137 հազար մարդ։ Ջրհեղեղները վնասել են ճանապարհները, բնակելի տները, դպրոցներն ու այլ ենթակառուցվածքներ։ Ջրհեղեղից տուժած շրջաններում ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է, սակայն ավերածությունների պատճառով շատ բնակիչներ դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով