Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան

Լուռ՝ առանց աղմուկի ու հարայհրոցի, պետությունը միայն Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա, որից 5-ը երևում են լուսանկարում, իսկ կոմբայնները դաշտերում հունձ են անում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Առհասարակ, վերջին տարիներին պետությունը համայնքներին տրամադրել է մի քանի հարյուր միավոր տեխնիկա` կոմբայններ, տրակտորներ, գրեդերներ, էքսկավատորներ, ջրատարներ, կոյուղի և փողոց մաքրող տեխնիկաներ, ավտոբուսներ և տրոլեյբուսներ: Լավ եղեք, լավ օր Ձեզ»,- ասված է ՏԿԵ նախարարի գրառման մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով