Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Աֆրիկայում ավելի քան 400 միլիոն մարդ զրկված է խմելու ջրի հասանելիությունից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի (ECA) գործադիր քարտուղար Քլավեր Գատետեն։ «Այսօր ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի հիմնական հասանելիությունից, իսկ ավելի քան 700 միլիոնը՝ անվտանգ սանիտարական պայմաններից», ասել է նա Ադիս Աբեբայում Աֆրիկյան Միության (ԱՄ) Գործադիր խորհրդի 49-րդ նստաշրջանի բացմանը։ Նրա խոսքով՝ ջրի պակասը և անապահով սանիտարական պայմանները բացասաբար են անդրադառնում հանրային առողջության, աշխատանքի արտադրողականության, սննդի անվտանգության և կյանքի որակի վրա։ Այս համատեքստում նա կոչ է արել աֆրիկյան երկրներին հրաժարվել ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության և քաղաքային զարգացման առանձին պլանավորումից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9690

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով