Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը։ «Կանխատեսման մոդելները ցույց են տալիս արևային քամու արագության հնարավոր աճ՝ մինչև 600 կմ/ժ և ավելի։ Նման իրավիճակում գեոմագնիսական դաշտի խանգարումները կարող են հասնել թույլ (G1) կամ միջին ուժգնության մագնիսական փոթորկի (G2) մակարդակի։ Մագնիսական փոթորկի հավանականությունը կազմում է 75 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ֆոբոսի» տվյալներով՝ մագնիսական փոթորկի պատճառ կարող է դառնալ Արեգակի վրա հուլիսի 30-ին տեղի ունեցած պսակային զանգվածի արտանետումը։ Կանխատեսվում է, որ փոթորիկը կսկսվի առաջիկա գիշերվա երկրորդ կեսին և կտևի մոտ 6-9 ժամ։ «Ֆոբոս»-ի մասնագետների գնահատմամբ՝ դրանից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումները, սակայն արդեն ոչ մագնիսական փոթորկի մակարդակով, կպահպանվեն մինչև կիրակի օրվա ավարտը և երկուշաբթի օրվա առաջին կեսը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով