Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Իսպանական Սեուտա ինքնավար քաղաք է ուղարկվել անվտանգության ոլորտի շուրջ 3000 աշխատակից՝ միգրանտների զանգվածային հոսքից հետո կարգուկանոնը պահպանելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքում կենտրոնական կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսը։ «Աշխատակիցները Սեուտայում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – նշել է նա և հավելել, որ այդ ընդհանուր թվի մեջ պետք է ներառել նաև տեղական ոստիկանության աշխատակիցներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9769

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով